Բարի օր Հասարակություն 

Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնել է սուպերմարկետի հրդեհի զոհերի պաշտոնական թիվը

analitik.am

ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադլեն Աքսենովը հայտնել է, որ Կեմերովի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի արդյունքում անհետ կորածների մասին տեղեկություններ իշխանությունները չունեն, իսկ զոհերի թիվը հասնում է 64-ի: Այս մասին փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:

Փոխնախարարի խոսքերով, անհետ կորած քաղաքացիներ չկա, նախարարությունն ինֆորմացիա չունի մարդկանց մասին, որոնց բարեկամները չգիտեն վերջիններիս գտնվելու վայրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է 41 երեխա:

 

Նույն շարքից