Քաղաքական Միջազգային 

Պեկինը հաստատել է, որ Կիմ Չեն Ինը այցելել է Չինաստան և հանդիպել Սի Ծինփինի հետ (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 28-ին, Պեկինը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցով մեկնել է Չինաստան: Սա կորեական պետության առաջնորդի առաջին արտասահմանյան այցն է պաշտոնը ստանձնելուց հետո, որի ընթացքում վերջինս հանդիպել է նաև Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ:

Չինաստանի առաջնորդը ավելի ուշ հայտարարել է, որ բանակցություները հաջող են ավարտվել, ինչը պետք է նպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Սի Ծինփինը բարձր է գնահատել հանդիպումը՝ նշելով, որ ընդունել է Հյուսիսային Կորեա այցելելու Կիմ Չեն Ինի հրավերը:

Կիմ Չեն Ինի չինական այցի մասին ԶԼՄ-ները հայտնել էին ավելի վաղ, սակայն Պեկինը միայն հիմա է հաստատել փաստը:

 

Նույն շարքից