Բարի օր Ռազմական Քաղաքականություն 

Հայաստանը շարունակելու է զենք գնել Ռուսաստանից՝ չնայած սպառնալիքներին. Փոխնախարար

analitik.am

Հայաստանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում՝ առաջնորդվելով իր ազգային շահերով և հետաքրքրություններով, համագործակցությունը շարունակվելու է՝ չնայած պատժամիջոցների մասով սպառնալիքներին: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ստարագրել, որով պատժամիջոցներ են կիրառվելու այն կողմերի հետ, որոնք Ռուսաստանի հետ համագործակցում են սպառազինության ոլորտում: Օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 29-ից, սակայն այն, ըստ էության, չի վերաբերում բոլորին:

Փախչանյանի խոսքերով, պատժամիջոցները խնդիր են, սակայն Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու խնդիր ունի և առաջնորդվելու է իր հետաքրքրություններով:

Փոխնախարարը հավելել է, որ սպառազինության մասով Ռուսաստանի հետ աշխատանքները շարունակվելու են, ինչը հայկական բանակի սպառազինման լուրջ բաղկացուցիչ է:

Նույն շարքից