Հասարակություն 

Իշխանություններն ուսումնասիրում են Կեմերովում հրդեհի ժամանակ 78 մարդու զոհվելու մասին հայտարարությունները

Կեմերովի իշխանություններն ուսումնասիրում են հայտարարությունները, որոնց համաձայն առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քան հայտնում են պաշտոնական մարմինները: Այս մասին մարտի 28-ին հայտարարել է երկրամասի փոխնահանգապետ Վլադիմիր Չերնովը:

Սրա մասին Չերնովը խոսել է՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ հրդեհի արդյունքում զոհվել է 78, ոչ թե 64 մարդ:

Փոխնահանգապետը հայտարարել է, որ փորձ է արվում կապ հաստատել բոլոր նրանց հետ, ովքեր հանդես են գալիս հայտարարություններով, թե զոհերի թիվը ավելի մեծ է: Նրա խոսքերով սա լուրջ հարց է, և հնարավոր է անհասկանալի խաղ է տարվում:

Ինչ վերաբերում է հրդեհի մասով սխալ ինֆորմացիա տարածողներին, Չերնովն ասել է, որ նրանք պատասխանատվության են ենթարկվելու:

Նույն շարքից