Բարի օր Հասարակություն 

Ռադիկ Մարտիրոսյանը՝ ԳԱԱ շենքը վաճառելու լուրերի մասին

analitik.am

«Դա  դուք եք տարածում, որովհետեւ պաշտոնյայի կողմից չենք լսել, թե այս շենքը կարող են վաճառել»,-այսօր մարտի 28-ին, ԳԱԱ տարեկան ժողովից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ պատասխանելով ակադեմիայի շենքի վաճառքի մասին հարցին:

Մարտիրոսյանը նշեց, որ շենքի տերը՝ պետությունը, պետգույքի վարչության նախագահի բերանով հայտարարել է, թե ԳԱԱ-ի կառույցը, շենքը երբեք չի վաճառվելու ոչ մեկին:
Անդրադառնալով Հայաստանում գիտնականների միջին տարիքին, Մարտիրոսյանն ասաց, որ երիտասարդ գիտնականները կազմում են ընդհանուրի 29 տոկոսը, իսկ միջին տարիքի գիտնականների իրոք քիչ կան Հայաստանում, սակայն դա պայմանավորված է պատմությամբ:

 

Նույն շարքից