Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մոսկվան խոստովանել է, որ արտաքսվող ռուսաստանցի դիվանագետների թվում հետախույզներ կան

analitik.am

Ռուսաստանի արտաքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը խոստովանել է, որ Արևմուտքի կողմից արտաքսվող ռուսաստանցի դիվանագետների թվում արտաքին հետախուզության աշխատակիցներ կան: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Նարիշկինը նշել է, որ այդ մարդկանց թիվը մեծ չէ և նրանք հայտնի են եղել այն երկրների իշխանություններին, որտեղ ծավալել են իրենց գործունեությունը:

Ինչ վերաբերում է ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելուն, Նարիշկինն ասել է, որ դա երկրների հայտնի խմբի կողմից տարվող կեղտոտ խաղ է, որն ուղղված է ռուսաֆոբիայի մթնոլորտ ստեղծելուն:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերով՝ Մոսկվան ցավում է որոշման համար, սակայն անպայման պատասխան քայլերի է դիմելու, որը լինելու է ադեկվատ ու կոշտ:

Նույն շարքից