Ռազմական Հասարակություն 

Սահմանին ռոբոտացված համակարգեր կտեղակայվեն հակառակորդի թիրախները խոցելու համար

Այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում սահմանին ռոբոտացված համակարգեր տեղակայելու ուղղությամբ, որոնք հնարավորություն կստեղծեն հեռակառավարվող միջոցներով տարբեր թիրախներ խոցել, ինչը թույլ կտա առավել անվտանգ դարձնել զինծառայողների հերթապահությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ամիսներ առաջ արված հայտարարությանը, թե ապրիլյան քառօրյայի ժամանակ դիզվառելիքի խնդիր է եղել, Փախչանյանն ասաց, որ նման խնդիր հիմա չկա, հակառակորդի կողմից ցանկացած քայլ պատասխան է ստանալու. «Բանակը միշտ պատրաստ է հակահարված տալ և ցանկացած ագրեսիա պատասխան կստանա»:

Փոխնախարարի խոսքերով, վերջին երկու տարվա ընթացքում առաջնագիծը համալրելու և արդիականացնելու ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարվել, իսկ մարտի 29-ին Երևանում մեկնարկելիք Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 խոշոր միջազգային ցուցահանդեսի ժամանակ հնարավորություն կլինի ծանոթանալ, թե ինչ մշակումներ են կատարվել վերջին շրջանում:

Նույն շարքից