Ինչպես հայտնում է IRNA-ն, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի օդանավն արդեն վայրէջք է կատարել Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում: Ռոհանիին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետը և փոխարտգործնախարարը:
Այցի շրջանակներում Իրանի նախագահը հանդիպելու է ադրբեջանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև մասնակցելու է ավտոմոբիլային գործարանի և Աստարա-Աստարա երկաթգծի բացման հանդիսավոր արարողություններին