Հասարակություն 

Ականատեսը նշել է, թե ինչն է եղել Կեմերովի սուպերմարկետում հրդեհի պատճառը

Կեմերովի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի հրահանգիչ Սերգեյ Սոչինսկին հաստատել է ինֆորմացիան, որ կենտրոնում հրդեհը բռնկվել է  բատուտի փոսում:
Սոչինսկիի ցուցմունքում նշվում է, որ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարը կամ  առաստաղից ընկած կայծը: Նշվում է, որ առաստաղի այդ հատվածով շատ լարեր են անցել:

Իր հերթին քննիչներից մեկը, մեջբերելով ականատեսներից մեկի խոսքերը, հայտնել է, որ հրդեհային ազդանշանը չի աշխատել:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Կեմերովի սուպերմարկետում հրդեհի դեպքով հարուցված քրեական գործով արդեն 5 մարդ է  հարցաքննվել:

Նույն շարքից