Քաղաքական Միջազգային 

Չերնոգորիան միացել է Ռուսաստանի դեմ արշավին

Չերնոգորիան միացել է երկրներին, որոնք որոշել են արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին՝ իրենց աջակցությունը հայտնելով Մեծ Բրիտանիային:
Ինչպես հայտնել են Չերնոգորիայի կառավարությունից, այդ երկիրը որոշել է արտաքսել ռուսաստանցի մեկ դիվանագետի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թվով 23 երկիր որոշում են կայացրել արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին: Այդ երկրների թվում են ԱՄՆ-ը, ԵՄ 16 երկրներ, Կանադան, Ավստրալիան, Նորվեգիան և այլն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դիվանագետներին արտաքսելու որոշումը կապված է Բրիտանիայում ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ:

Նույն շարքից