Կեմերովի առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ հրաշքով փրկված 32-ամյա Միխաել Տրուսովը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել, սակայն կորցրել երկու երեխաներին:
Միխաելը, ով IT ծառայություններ մատուցող ընկերության սեփականատեր է, ճակատագրական օրը կենտրոնում եղել է երկու երեխաների հետ: Հրդեհից երկու օր անց նա պատմել է, որ հրդեհը բռնկվել է այն պահին, երբ սրահում 30-40 մարդ է եղել: Մարդիկ ծխի հոտ են զգացել, մոտեցել են դռներին, սակայն չեն կարողացել դուրս գալ: Այն, որ հրդեհը լուրջ է եղել, չի զգուշացվել, և մարդիկ ուղղակի նստել ու սպասել են օգնության:
32-ամյա տղամարդու խոսքերով՝ 15 րոպե սպասելուց հետո կոտրել են փականները ու փորձել են դուրս գալ սենյակից, սակայն չեն կարողացել, քանի որ մյուս կողմում արդեն կրակ է եղել: Այդ ժամանակ էլ Միխաելը կորցրել է գիտակցությունն ու չգիտի, թե ով է իրեն գտել ու դուրս բերել կենտրոնից:
Նախնական տեղեկություններով՝ սենյակից, որտեղ եղել է վերոնշյալ ականատեսը, որևէ մեկը ողջ չի մնացել: Մահացել են նաև Միխաելի երկու երեխաները: