Թուրքիան չի պատրաստվում քայլեր ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ՝ ելնելով ենթադրություններից, որոնք կան Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքերով, եթե ինչ-որ երկիր գործել է՝ ելնելով ենթադրություններից, դեռ չի նշանակում, որ այդպես է անելու նաև Անկարան: Էրդողանի խոսքերն է մեջբերում Հուրիյաթը:
Պարբերականը հիշեցնում է, որ մարտի 26-ին ավելի քան 20 երկիր որոշում է կայացրել ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին՝ աջակցություն հայտնելով Մեծ Բրիտանիային: