Դատարանը Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնի կառավարչի համար որպես խափանման միջոց ընտրել է 2 ամսով կալանավորումը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ Նադեժդա Սուդդենոկը կալանքի տակ մնալու է մինչև մայիսի 25-ը:
Դատարանում նաև հայտարարել են, որ գործով անցնում է 49 տուժող, որոնց ցուցմունքները կցվել են գործին:
Ավելի վաղ հայտնվել էր, որ առևտրի կենտրոնում հրդեհի գործով հարցաքննվել է 5 մարդ: