Հասարակություն 

Կեմերովում սուպերմարկետի հրդեհի գործով արդեն երկրորդ կալանավորը կա

Կեմերովի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանք է սահմանել հրդեհված առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակցի համար, ով հրդեհի ժամանակ չի միացրել ազդարարման համակարգը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2-ամսյա կալանք է սահմանվել նաև կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդդենոկի համար:

Հավելենք, որ կալանավորված անվտանգության աշխատակիցը հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե ազդարարման համակարգն 3 տարի է նորմալ չի աշխատել, ինչի մասին ինքը ոչ մեկ անգամ է հայտնել ղեկավարությանը:

 

Նույն շարքից