Քաղաքական Միջազգային 

Հայտնի է, թե ինչու Թրամփը Պուտինի հետ չի խոսել Սկրիպալի գործի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի ցանկացել խոսել ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին, քանի որ չի ցանկացել նախօրոք ասել, որ պատրաստվում է արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին: Այս մասին, ինչպես հայտնում է CNN-ը, հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Էնթոնը:

Պաշտոնյան նշել է, որ Թրամփը նախօրոք չի ասում իր քայլերի կամ հարվածների մասին:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին տեղի ունեցած զրույցի ժամանակ Թրամփը նաև շնորհավորել էր Պուտինին՝ ՌԴ նախագահ վերընտրվելու կապակցությամբ՝ զարմացնելով Սպիտակ տան աշխատակիցներին:

 

Նույն շարքից