ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հորդորում է նախ համոզել իր գործընկերներին իր պայքարի ճշմարտացիության մեջ:
Այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ Փաշինյանի առաջ քաշած փողոցային պայքարն արհեստական քաղաքական օրակարգ է, քանի որ բոլորի համար է հասկանալի, որ վարչապետի թեկնածու առաջադրելու է խորհրդարանական մեծամասնությունը: Եթե Փաշինայնի թիմն ուզում է վարչապետի թեկնածուին իրենք առաջադրեն, թող 2020 թվականին մասնակցեն խորհրդարանական ընտրություններին հաղթեն, մեծամասնություն կազմեն ու առաջադրեն իրենց թեկնածուին:
Շարմազանովի խոսքերով, իրենք չեն պնդում, թե իրենց թեկնածուն պետք է դուր գա բոլորին, դրա համար էլ Հայաստանում բազմակուսակցականություն կա ու մարդիկ իրենց քվեով են որոշում ամեն ինչ: