Առողջապահություն Հասարակություն 

Գորգերը կարող են հանդիսանալ քաղցկեղի հարուցիչ

Տնային գորգերը պարունակում են թունավոր նյութեր, որոնք նպաստում են մի շարք հիվանդությունների՝ ներառյալ քաղցկեղի զարգացմանը: Այսպիսի նախազգուշացնող ելույթով են  հանդես  եկել Եվրոպայի Առողջապահության միության մասնագետները:

Նրանց կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ գորգերի մեջ առկա քիմիական բաղադրիչները  կարող են նպաստել քաղցկեղի արագ աճին, ինչպես նաև էնդոկրին և վերարտադրողական համակարգերի զարգացմանը մարդու օրգանիզմում:

Փորձաքննության արդյունքում  գիտնականները հայտնաբերել են գրեթե 60 վտանգավոր միացություններ՝ այդ թվում ծանր մետաղներ և  քաղցկեղածիններ:

«Գորգերի արտադրության մեջ օգտագործվող ներկանյութերը և դրանցում առկա պիգմենտներն  իրենց մեջ կարող են պարունակել կապար, կադմիում և սնդիկ: Դրանք օգտագործվում են նաև, որպես կատալիզատորներ `գորգերի համար սինթետիկ նյութեր ստեղծելուց», - հայտնել են հետազոտողները:

Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ գորգերի արտադրության համար օգտագործվող նյութերի մեծ մասի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա չի փորձարկվել:

«Մաշկի անմիջական շփումից կամ այդ քիմիական բաղադրիչները շնչելուց  միանգամից ոչ մի հետևանք չի դրսևորվում, լինում է այնպես, որ տարիներ հետո միայն նկատվեն այդ քիմիական նյութերի ազդեցությունը», - զգուշացնում են գիտնականները:

Ավելի վաղ  շրջակա միջավայրում քաղցկեղի գործոնների վերաբերյալ գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղցկեղի զարգացմանը խթան կարող է լինել ռադոնի ճառագայթումը, որն իներտ գազ է՝ առանց գույնի և հոտի: Ռադոնի աղբյուր, ըստ փորձագետների, կարող են լինել աղյուսն ու բետոնը, որոնցից պատրաստվում են բնակարանները և տները, ինչպես նաև շինությունների տակ գտնվող հողերը:

Նույն շարքից