Կեմերովի 64 մարդու կյանք խլած առևտրի կենտրոնի հրդեհի պատճառը կարող է լինել հրկիզումը: Նման եզրահանգման եկել են ՌԴ ԱԻՆ հրդեհային լաբորատորիայի փորձագետները, հայտնում է Լենտան՝ հղում անելով «Комсомольская правда»-ին:
Նախնական տեղեկությունների համաձայն, հրդեհը սկսվել է մանկական խաղահրապարակներից մեկում, որտեղ գտնվում է լողավազան, որում էլ գտնվել են ռետինե խորհանարդիկներ: Իրադարձությունների ժամանակագրությունը, նախնական վարկածի համաձայն, հետևյալ տեսքն ունի. Ինչ-որ մեկն այրել է խորհանարդիկներից մեկը, ինչի արդյունքում էլ սկսվել է հրդեհը, որն էլ տարածվել է ամբողջ սրահում:
Կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասով վերոնշյալ վարկածի մասին բարձրաձայնել էր նաև կառավարիչ Նադեժդա Սուդդենոկը:
Քննչական կոմիտեն որպես առաջնային վարկած դիտարկում է էլեկտրալարերի կարճ միացումը: