Ամերիկյան Սան Ֆրանցիսկոյում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ ավտոմեքենան բախվել է 5 մարդու, ինչի արդյունքում երեքը լուրջ վնասվածքներ են ստացել, մեկը՝ մահացել: Չարագործը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Իշխանություններն արդեն արձագանքել են կատարվածին՝ նշելով, որ քաղաքում հասարակական անվտանգությանը սպառնալիք չկա: