Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Բոլորը գիտեն, թե ով է հանցագործը. Բրիտանիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին համեմատել է Ռասկոլնիկովի հետ

analitik.am

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործը համեմատել է Դոստոևսկիի «Ոճիր և պատիժ» ստեղծագործության հետ, իսկ Ռուսաստանին՝ վեպի գլխավոր հերոս Ռադիոն Ռասկոլնիկովի:

«Սա նման է «Ոճիր և պատիժ» վեպի առաջին մասին, երբ բոլորը գիտեն, թե ով է հանցագործը: Հարցն այն է, թե ինչ կլինի հետո՝ նա կխոստովանի՞, թե՝ կբռնվի»,-հայտարարել է Ջոնսոնը:

Բրիտանացի պաշտոնյայի խոսքերով, Կրեմլը չկարողացավ գնահատել միջազգային հանրության արձագանքի մասշտաբները՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն երկրներին, որոնք միացան ու միանում են Ռուսաստանի նկատմամբ սկսված դիվանագիտական արշավին:

 

 

Նույն շարքից