Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են համատեղ ուժերով պայքարել Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայի դեմ:
Հեռախոսազրույցի ժամանակ Բրիտանիայի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Մերկելին աջակցության համար, որը Բեռլինը ցուցաբերեց Լոնդոնին ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիան այն ավելի քան 20 երկրների թվում է, որոնք միացել են Ռուսաստանի դեմ դիվանագիտական արշավին՝ արտաքսելով ռուսաստանցի դիվանագետներին: