Հասարակություն 

«Зимняя вишня» առևտրի կենտրոնի հրդեհի զոհերից 22-ի դիերը հանձնվել է հարազատներին. Կեսը երեխաներ են

Կեմերովոյում «Зимняя вишня» առևտրի կենտրոնի  զոհերից 22-ի դիերն արդեն հանձնվել է հարազատներին: Այս մասին ասված է հրդեհի հետևանքների վերացման համար ստեղծված օպերատիվ շտաբի հայտարարության մեջ:

Հարազատներին հանձնված դիերի կեսը երեխաներ են:

Օպերատիվ շտաբից հայտնել են, որ մարտի 28-ին չեն կարողացել ճանաչել որևէ զոհի ինքնություն և այս պահին հայտնի է միայն 27-ի ինքնությունը: Նախորդ օրվա հետ համեմատած, իրավիճակում փոփոխություններ չկան:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, հրդեհի զոհերի թիվը հասնում է 64-ի, նրանցից 41-ը երեխաներ են:

 

Նույն շարքից