Հասարակություն 

Կեմերովոյում «Зимняя вишня» առևտրի կենտրոնում մարդկանց զոհվելու համար մեղադրում են ոստիկաններին և հրշեջներին

Կեմերովոյի դատախազությունն ուսումնասիրում է տեղի բնակիչների հայտարարություններն այն մասին, որ «Зимняя вишня» առևտրի կենտրոնի հրդեհի ժամանակ ոստիկանությունն ու հրշեջները ոչ պրոֆեսիոնալ են գործել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Դատախազությունից պարզաբանել են, որ երեք դիմում են ստացել քաղաքացիներից, ովքեր նշում են, որ ոստիկանության և հրշեջների անգործության պատճառով մարդիկ են մահացել, չեն եղել անհրաժեշտ սարքավորումներ և հմտություններ:

Պաշտոնական տվյալներով, առևտրի կենտրոնի զոհերի թիվը հասնում է 64-ից: Կեմերովոյի փոխնահանգապետ Վլադիմիր Չերնովի խոսքերով, հայտնաբերվել է 56 դի: Ավելի վաղ հայտնվել էր, որ հայտնաբերվել են բոլոր 64 զոհերի դիերը:

 

Նույն շարքից