Բարի օր Ռազմական 

Ռուսաստանն այս տարի կսկսի Հայաստանին նոր վարկային պայմանագրով սպառազինություն մատակարարել

analitik.am

Ռուսաստանը նոր 100 միլիոն դոլար վարկի շրջանակներում կսկսի Հայաստանին զենք մատակարարել արդեն այս տարի: Նման հայտարարությամբ ArmHiTech-2018 ցուցահանդեսի ժամանակ հանդես է եկել ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:

Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրեց օրենքը, որով Հայաստանը 100 միլիոն դոլար վարկի շրջանակներում զենք է ստանալու Ռուսաստանից: Վարկի մարման ժամկետը 15 տարի է:

Ավելի վաղ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնագիր էին ստորագրել, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն դոլարի սպառազինություն ստանար: Սա ևս վարկային պայմաններով էր:

 

Նույն շարքից