Բարի օր Տնտեսություն 

Պարտադիր զինծառայություն անցնողների միջոցները չեն բռնագանձվի

analitik.am

Այսօր՝ մարտի 29-ին, կառավարությունը նիստի ժամանակ հավանության արժանացրեց Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքոմ փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
Նախագծով առաջարկվում է բռնագանձում չտարածել պարտադիր զինծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների, ռազմաուսումնական հաստատությունների և ոստիկանական հաստատություններում սովորղների դրամական ապահովագրության, ինչպես նաև «Ես եմ» ծրագրով տրվող պատվո վճարների վրա:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Դավթյանը՝ նշելով, որ անցած տարվա դեկտեմբերից վերոնշյալ վճարումները կատարվում են ոչ կանխիկ՝ բանկոմատների միջոցով:

Ներկայացված նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, ստացվել են առաջարկներ, որոնք ընդունվել են:

 

Նույն շարքից