Հասարակություն 

Արցախում պայթյունից զոհվածներն ու վիրավորները միջազգային կազմակերպության աշխատակիցներ են

Արցախում այսօր՝ մարտի 29-ին, տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհված և վիրավորված քաղաքացիները բրիտանական HALO Trust կազմակերպության աշխատակիցներ են:

Նշենք, որ այս կազմակերպությունը Արցախում զբաղվում է ականզերծման աշխատանքներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պայթել է ականի վրա, ինչի արդյունքում 3 զոհ և 2 վիրավոր կա:

 

Նույն շարքից