Այսօր՝ մարտի 29-ին, կառավարությունը հավանության արժանացրեց ԱՆ ներկայացրած նախագծին, որով բնակարան է նվիրվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Բնակարանը գործող նախագահի տնօրինությանն անցնելու է նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: