Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնի կինոսրահներից մեկի դռները փակել է հանդիսատեսներից մեկը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Կեմերովոյի բնակիչ Իգոր Վոստրիկովը, ով հրդեհի ժամանակ կորցրել է երեք երեխաներին, կնոջը և քրոջը:
Վոստրիկովը հայտնել է, թե իրեն տրամադրել են տեսանյութեր, որոնցում ակնհայտ երևում է, որ բոլոր կինոսրահների դռները հրդեհից առաջ բաց են եղել, և մարդիկ հնարավորություն են ունեցել հեռանալ:
Տղամարդը նշել է, որ իրականում հենց այդպես էլ եղել է, բոլոր կինոսրահներից մարդիկ կարողացել են դուրս գալ, բացի այնտեղից, որտեղ եղել են իր երեխաները: Այդ սենյակում եղել են երեխաներ, ովքեր մուլտֆիլմ նայելիս են եղել: Երբ երեխաները փորձել են դուրս գալ, ինչ-որ մեկը փակել է դուռը, թույլ չի տվել դա անել՝ ասելով, որ պետք է սպասել փրկարարներին, ովքեր այդպես ել չեն հասել օգնության:
Վոստրիկովը հավելել է, որ տղամարդը, ով արել է այդ քայլը, արդյունքում կարողացել է ողջ մնալ: