Ինտերֆաքս գործակալությունը հայտնում է, որ Կեմերովոյում հրդեհվել է վոլեյբոլի երեխաների թիմը տեղափոխող ավտոբուսը: Հրդեհը բռնկվել է ավտոբուսի շարժիչում:
Հայտնվում է, որ հրդեհի պահին ավտոբուսում եղել է 11 երեխա և նրանց ուղեկցող մեծահասակները: Բոլորին հաջողվել է ժամանակին լքել ավտոբուսը, տուժածներ չկան: