Հասարակություն 

Տաքսու վարորդները ցույց են անում կառավարության մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ

Տաքսու վարորդներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի  մոտ՝ հանդիպում պահանջելով վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի հետ:
Տաքսու վարորդները հայտարարում են, որ մինչև այս պահը կառավարություն իրենց վերաբերող հարցերից որևէ մեկին լուծում չի տվել, և այսպես այլևս չի կարող շարունակվել:
Ակցիայի մասնակիցները մասնավորապես դժգոհ են նրանից, որ տուգանքների մասին տեղեկանում են շատ ուշ, երբ արդեն հսկայական պարտքեր են կուտակված լինում:
Վարորդները մեքենաները կայանած են թողել Հանրապետության հրապարակում և հրաժարվում են դուրս հանել դրանք՝ չնայած ոստիկանության զգուշացումներին:

Նույն շարքից