ԱՄՆ-ում կարող են կալանք դնել ռուսական ակտիվների վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը՝ նշելով, որ դա կարող է լինել միջոցառումներից մեկը, որը ամերիկյան իշխանությունները կարող են ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Սկրիպալի թունավորման գործի հետ:
Դիվանագետն ամեն դեպքում հույս է հայտնել, որ երկրներին կհաջողվի կայունացնել հարաբերությունները՝ առանց ծայրահեղությունների դիմելու, չնայած բարդ է ինչ-որ բան ենթադրել:
«Գոյություն ունի Վիեննայի կոնվենցիա, որն անձեռնմխելիություն է երաշխավորում: Ցանկացած իրավիճակում պետք է առաջնորդվել այն կոնվենցիայով: Սակայն, գոյություն ունեն այլ համաձայնագրեր ևս, որոնք ծնվել են տարբեր իրավիճակներում, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են դիվանագիտական սեփականությանը, դիվանագիտական օբյեկտներին: Դրա համար էլ պետք չէ ենթադրությունների դաշտ մտնել՝ հասկանալու համար, թե ինչ է լինելու»,-ասել է ամերիկացի դիվանագետը: