Հասարակություն 

Կեմերովոյում սուպերմարկետի հրդեհից հետո անհետ կորած համարվողներից 3-ը ողջ են հայտնաբերվել

Կեմերովի սուպերմարկետում տեղի ունեցած հրդեհից հետո անհետ կորած համարվող քաղաքացիներից 3-ը հայտնաբերվել են, նրանք ողջ են: Այս մասին հայտնում են ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունից:

Այսպիսով այս պահին իրավապահների մոտ կա 64 անհետ կորածի մասին հայտարարություն:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվել է 64 մարդ, նրանցից 41-ը երեխաներ են:

Նույն շարքից