Քաղաքական Միջազգային 

Վրաստանն էլ միացավ ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու ակցիային

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ արտաքսում է Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից ՌԴ շահերը պաշտպանող դիվանագետին:

Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այդ կերպ Թբիլիսին իր աջակցությունն է հայտնում Լոնդոնին՝ կապված ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ:

Ռուսաստանի շահերը պաշտպանող դիվանագետը մեկ շաբաթ ունի Վրաստանի սահմանները լքելու համար:

Հավելենք, որ Վրաստանի խորհրդարանն իր հերթին ողջունել է այն երկրների քայլը, որոնք որոշել են իրենց աջակցությունը հայտնել Մեծ Բրիտանիային և արտաքսել են  ռուսաստանցի դիվանագետներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին հայտարարություններով էր հանդես եկել ավելի քան 20 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ԵՄ 16 երկիր, Կանադան, Ավստրալիան, Նորվեգիան և այլն:

Նույն շարքից