Հասարակություն 

Զախարիա Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ) դատապարտեցին 9 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման

Մոսկվայի Նիկուլինյան դատարանը քրեական հեղինակություն Զախարիա Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ) մեղավոր է ճանաչել՝ շորթման մեղադրանքով և դատապարտել նրան  9 տարի 10 ամիս ժամկետով խիստ ռեժիմով ազատազրկման:   Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը: Դատավճռի հրապարակումը սկսվել էր երկու օր առաջ:

Դատավճռում նշվում է, որ Կալաշովը կազմակերպված հանցավոր խմբի հետ բռնություն գործադրելու միջոցով և  սեփականություն հափշտակելու նպատակով կատարել է առանձնապես խոշոր չափի շորթում:

Դատարանը հաստատված է համարել այն, որ 2013-ին Կալաշովը Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահից հետո Ռուսաստանի քրեական աշխարհում ղեկավար դիրք է զբաղեցրել և հովանավորել է հանցավոր գործունեությամբ զբաղվող մարդկանց: Դատարանը մեղավոր է ճանաչել նաև Կալաշովի օգնական Անդրեյ Կոչույկովին (Իտալիանեց), ով դատապարտվեց  8 տարի 10 ամիս ժամկետով  ազատազրկման:

Նշենք, որ ՌԴ Գլխավոր դատախազությունը պահանջել էր  Կալաշովին դատապարտել  խիստ ռեժիմով 10 տարի ազատազրկման, ինչպես նաև բռնագանձել 700 հազար ռուբլի, Կոչայկովին՝ խիստ ռեժիմով 9,5 տարի ազատազրկում և 500 հազար ռուբլի բռնագանձում:

 

Նույն շարքից