Հասարակություն 

Ուտելիքը կփչանար. Ռուսաստանում չինովնիկները խնջույք են կազմակերպել սգո օրը

Տյումենի երկրամասի Տոբոլսկ շրջանում երեք չինովնիկ պատասխանատվության են ենթարկվել մարտի 28-ին՝ համառուսաստանյանի սգո օրը, խնջույք կազմակերպելու համար: Այս մասին հայտնել է Տոբոլսկի շրջանի ղեկավար Յուրի Բատտը:

Պատասխանատվության են ենթարկվել Բատտի տեղակալը, մշակույթի շրջանային բաժնի վարիչը և Տոբոլսկի մշակույթի շրջանային կենտրոնի տնօրենը:

Վերոնշյալ չինովնիկները չեն մասնակցել խնջույքին, սակայն հենց նրանց թույլտվությամբ է ամեն ինչ տեղի ունեցել:

Ավելի ուշ չինովնիկները բացատրել են, որ մարտի 28-ին եղել է իրենց մասնագիտական տոնը, ռեստորանում արդեն պայմանավորվածություն են ունեցել, գումար են վճարել և եթե ամեն ինչ չեղյալ համարվեր, ուտելիքը փչանալու էր, իսկ գումար այլևս չէր լինելու միջոցառման համար:

 

Նույն շարքից