Հասարակություն 

Փորձաքննությունը պարզել է Կեմերովոյում հրդեհված սուպերմարկետի հրդեհի օջախը

Կեմերովոյի «Зимняя вишня»  առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի օջախը գտնվել է 3-րդ և 4-րդ հարկերի միջև գտնվող փակ խոռոչում՝ բատուտի կենտրոնի մոտակայքում: Ինչպես հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ում իր աղբյուրին, այսպիսին են հրդեհատեխնիկական փորձաքննության  առաջին արդյունքները:

Պարբերականի զրուցակիցը նշել է, որ հրդեհի օջախով բարձր լարում ունեցող էլեկտրական լար է անցել: Երբ բռնկումը տեղի է ունեցել, կրակը շատ արագ տարածվել է դեպի վեր: Կրակը արագ տարածվել է նաև չերևացող խոռոչում:

Փորձաքննության է ենթարկվում ավելի քան 100 իր, այդ թվում՝   լողավազանում հայտնաբերված ռետինե խորանարդիկները, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն համապատասխանում պահանջվող ստանդարտներին:

 

Նույն շարքից