Մարտի 29-ին, ժամը 11:35-ին ոստիկանության Գորիսի բաժնի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Ս.-ը և ՊՆ թիվ N զորամասի սակրավորը՝ արկը վնասազերծման նպատակով տեղափոխել են Արցախի Հանրապետություն:
***
Մարտի 28-ին, ժամը 17:20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Սահմանվել է հերթապահություն ոստիկանության աշխատակիցների կողմից:
ՀՀ ԱԻՆ