Հայաստան Քաղաքական 

Արցախի նախագահը կարևորել է գյուղական բնակավայրերի շարունակական և համաչափ զարգացումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ և ծանոթացել գյուղերում բարեկարգման ծրագրերի իրականացմանը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Երկրի ղեկավարը կարևորել է գյուղական բնակավայրերի շարունակական և համաչափ զարգացումը՝ համարելով այն Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման և ժողովրդագրության բարելավման կայուն հիմքերից մեկը:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների որակի և արդյունավետության պահպանման ուղղությամբ:

Նույն շարքից