Հայաստանում այցով գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը, ով այցելել է «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդես, լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ու Հունաստանի ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Հույն նախարարի խոսքերով, մեր երկրներն ու ազգերն ընդհանուր ժառանգություն ունեն, որով կարելի է հպարտանալ: Նա նշել է, որ գտնվում է եղբայրական երկրում և իր համար մեծ պատիվ է այստեղ լինելը. « Հայաստանին ու Հունաստանին միավորում են ընդհանուր արժեքներն ու ընդհանուր պատմությունը»,-հայտարարել է Կամենոսը:
Ինչ վերաբերում է «ArmHiTec-2018»-ին, ապա հույն նախարարը նշել է, որ տպավորված է: