Բարի օր Հասարակություն 

Կեմերովոյի հրդեհի մասին ոչ ճշգրիտ տեղեկություններն եկել են Ուկրաինայից ու Թուրքիայից. Պեսկով

analitik.am

Կեմերովոյի հրդեհի մասին ոչ ճշգրիտ տեղեկություններն եկել են Ուկրաինայից ու Թուրքիայից: Այս մասին ասել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկանում ենք  BBC-ի ռուսական ծառայությունից:

«Մենք պարզեցինք՝ որտեղից են գալիս կեղծ տեղեկությունները. հիմնականում՝ Ուկրաինայից ու Թուրքիայից: Այլ հարց է, թե  ինչու այս երկրներից, սակայն այս դեպքում պարզվում է, որ  300-400-500 զոհի մասին տեղեկությունները կեղծ են», - ասել է Պեսկովը:

Նա նաև հիշեցրել  է, որ ողբերգական իրավիճակներում «սարաֆանային» ռադիոն շատ արագ է տարածվում:

Նշենք, որ ՌԴ Կեմերովո  քաղաքի  առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

Նույն շարքից