ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսք է տվել Վլադիմիր Պուտինին հաղթել սպառազինության պայքարում: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով NBC News –ին, որն իր հերթին հղում է անում Թրամփի շրջապատից երկու աղբյուրի:
Զրույցի ժամանակ Թրամփը մասնավորապես հայտարարել է. «Եթե դուք ցանկանում եք նորից սպառազինության պայքարի սկսել, մենք կարող ենք դա կազմակերպել, սակայն հաղթելու եմ ես»:
Այս հայտարարությունից հետո Թրամփն այլևս չի անդրադարձել ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությանը:
Հավելենք, որ խոսքը մարտի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրուցի մասին է, որը դեռ վերջինն է: