ՌԴ Քննչական մարմինների որոշմամբ, այսօր ձերբակալվել է Կեմերովոյում հրդեհված «Зимняя Вишня» սուպերմարկետի սեփականատեր «Кемеровский кондитерский комбинат»-ի գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան:
Քննության ընթացքում պարզվել է, որ Բոգդանովան, ով պատասխանատու է եղել կենտրոնի հրդեհային անվտանգության համար, ոչ մեկ անգամ է իր ենթականերից իմացել, որ սուպերմակետում չեն պահպանվում անհրաժեշտ նորմերը: Սակայն վերջինս որևէ քայլ չի ձեռնարկել թերությունները վերացնելու համար՝ շարունակելով մտածել նոր տարածքներ վարձույթով տալու մասին:
Ավելի վաղ ձերբակալվել էին նաև հրդեհված սուպերմարկետի կառավարիչը և անվտանգության աշխատակիցը, ով հրդեհի պահին չի միացրել ազդարարման համակարգը: