Հայաստան Քաղաքական 

Չի բացառվում, որ պայքարեն միմյանց և ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած քաղաքական ուժերի միջև ընդհանուր գործողությունների և ծրագրերի շուրջ կոնսենսուս չկա: Ինչպես և սպասվում էր, բոլորն իրենց համարում են առաջնորդներ և պահանջում, որ մյուսները համախմբվեն իրենց շուրջ:

«Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ժառանգությունը» և մյուս կուսակցություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները այդպես էլ չեն կարողացել միասնական օրակարգ ձևավորել:

Չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք այս ուժերի կողմից միմյանց և ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ մղվող պայքարին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից