Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ըստ Էդուարդ Շարմազանովի, Սերժ Սարգսյանի նախագահության տարիները պետականաշինության տարիներ էին

analitik.am

Ըստ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները բարեփոխումների և պետականաշինության տարիներ էին:
Մարտի 29-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անցած 10 տարիները մարտահրավերներով լի ժամանակահատված էր, որի ընթացքում Հայաստանը կարողացել է հաջողություններ գրանցել գրեթե բոլոր ոլորտներում, Սերժ Սարգսյանին հաջողվել է  անվտանգության առումով ունենալ ավելի ամուր բանակ ու պետություն, իսկ Հայաստանը տարածաշրջանում դարձել է գործոն. «Նախագահի վարած քաղաքականության արդյունքում ՀՀ-ն կարողացավ լինել ԵԱՏՄ անդամ և համագործակցության պայամանագիր ստորագրել Եվրամիության հետ: Սերժ Սարգսյան պետական գործչին հաջողվեց մի կողմից ամրապնդել Հայաստանի դիրքը ՀԱՊԿ-ում, մյուս կողմից՝ անդամակցել ԵԱՏՄ-ին, մյուս կողմից  քաղաքական ինստիտուցիոնալ բարեփոխումները շարունակել Եվրամիության հետ»,-ասել է Շարմազանովը:

Ինչ վերաբերում է նրան, թե ով է լինելու վարչապետի պաշտոնի համար ՀՀԿ թեկնածուն, ԱԺ փոխխոսնակը նշել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվում, երբ ժամանակը գա, քննարկումներ կլինեն, կընդունվի որոշում, որը կհամապատասխանի բացառապես Հայաստանի պետական շահին:

 

Նույն շարքից