Հասարակություն 

Սկրիպալի դուստրը գիտակցության է եկել և կարող է խոսել

Մեծ Բրիտանիայում թունավորված ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, ով թունավորվել էր հոր հետ գիտակցության է եկել, նրա առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին հայտնում է BBC News-ն՝ հավելելով, որ աղջիկը կարող է խոսել:

Ինչ վերաբերում է Սերգեյ Սկրիպալին, ապա նրա վիճակը շարունակում է մնալ կայուն վատ:

Հիշեցնենք, որ Լոնդոնը Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորման մեջ մեղադրում է Մոսկվային:

 

Նույն շարքից