Ռուսաստանից ամերիկացի դիվանագետների արտաքսումը խոսում է ԱՄՆ և ՌԴ հարաբերությունների հետագա վատթարացման մասին: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելուն, ապա Սպիտակ տան կարծիքով, դա տեղին պատասխան է Մոսկվային, ով Մեծ Բրիտանիայում հարձակում է իրականացրել, իսկ Ռուսաստանի պատասխանն անսպասելի չէ, և ԱՄՆ-ը կլուծի այդ հարցը:
Նշենք, որ մարտի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր Ռուսաստանից թվով 58 ամերիկացի դիվանագետի արտաքսելու մասին: