ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հիշեցնում են սառը պատերազմի վերադարձի մասին:
Գուտերեշը նշել է, որ շատ է անհանգստացած ստեղծված իրավիճակով՝ նշելով, որ այն շատ նման է ժամանակահատվածին, երբ աշխարհն ապրում էր սառը պատերազմ:
Ամեն դեպքում, ՄԱԿ- գլխավոր քարտուղարի խոսքերով, երկու իրավիճակների միջև տարբերություն կա. Եթե այն ժամանակ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը կարողանում էին լիակատար վերահսկողություն ապահովել իրավիճակի մասով, ապա հիմա ամեն ինչ այլ է՝ շատ երկրներ են միջամտում գործին, և այդ երկրները կարևոր դերակատարում ունեն շատ հակամարտություններում:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Մոսկվան որոշում կայացրեց արտաքսել ամերիկացի 58 դիվանագետի՝ պատասխանելով Վաշինգտոնի նմանատիպ քայլին: