Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կանգնելու է դատարանի առջև՝ արդարադատության մարմիններին կաշառելու համար: Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, նախկին նախագահի նկատմամբ մարտի 29-ին գործ է հարուցվել՝ կոռուպցիայի և անօրինական ազդեցության մեղադրանքով:
Սարկոզիի պաշտպաններն արդեն հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ բողոքարկելու են ֆրանսիական արդարադատության մարմինների որոշումը:
Հավելենք, որ գործով, որով անցնում է Սարկոզին, անցնում են նաև վերջինիս փաստաբան Թիերի Էրզող և նախկին գլխավոր դատախազ Ժիլբեր Ազիբերը: