Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ-Սաուդը հայտարարել է, որ 10-15 տարի անց հնարավոր է պատերազմ սկսվի Իրանի դեմ:
Wall Street Journal-ին տված հարցազրույցի ժամանակ գահաժառանգ արքայազնը կոչ է արել միջազգային հանրությանն ավելի կոշտ դիրքորոշում ունենալ Իրանի հետ հարաբերություններում, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանում խուսափել ռազմական հակամարտությունից:
Նշենք, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները շարունակում են խիստ լարված մնալ: Արաբական պետությունը Թեհրանին մեղադրում է Եմենում ապստամբներին զինելու մեջ: