Մարտի 29-ին 9 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Զախարի Կալաշովը, ով ավելի հայտնի է Շաքրո Մոլոդոյ անունով, կարող է պահպանել իր կարգավիճակը և շարունակել մնալ Ռուսաստանում քրեական հեղինակությունների համայնքի ղեկավարը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմինների իրենց աղբյուրները:
Մասնավորապես նշվում է, որ օրենքով գող Շաքրո Մոլոդոյի դիրքերը հիմա հանցագործ աշխարհում շատ ուժեղ են, և նա հնարավորություն ունի մնալ համայնքի ղեկավար:
Երկու աղբյուրներն էլ վստահ են, որ Շաքրո Մոլոդոյի հարցը շուտով քննարկվելու է գողական հավաքի ժամանակ:
Թե ինչ կլինի հետագայում, աղբյուրները տարբեր կարծիք ունեն. Եթե առաջինի կարծիքով, հավաքից հետո փոփոխություններ են լինելու, երկրորդը վստահ է, որ Շաքրո Մոլոդոյի դիրքերը հավաքից հետո միայն ավելի են ամրապնդվելու: